Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից հետո Ժոան Լապորտան խոսել է ֆուտբոլիստների հետ:
«Մենք շատ հպարտ ենք, բոլոր երկրպագուները հպարտ են, որ աջակցում են «Բարսելոնային»: Հիմա ավելի շատ, քան երբևէ: Այս խաղում դուք առաջ անցաք, ցուցադրեցիք ձեր տաղանդը, հպարտությունը, գերազանցեցիք ինքներդ ձեզ։ Դուք քաջ էիք։ Մենք կարող ենք հպարտանալ.
Որպես Բարսելոնայի նախագահ, խորհրդի մնացած անդամների և ամբողջ աշխարհից ժամանած «կապտանռնագույնների» անունից կարող եմ ասել, որ մենք բոլորս հպարտ ենք, որ սատարում ենք Բարսային: Շնորհակալություն բոլորին. Սա ճիշտ ճանապարհ է։ Մեզ համարյա հաջողվեց։ Ես վստահ եմ, որ եթե շարունակենք առաջ գնալ, ապա հաղթանակները կավելանան»,- ասել է Լապորտան։
Տեսանյութն ստորև՝