Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Եվրոպայի լավագույն 5 առաջնությունների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշը գլխավորել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ով գնահատվել է 166,4 միլիոն եվրո: Բրազիլացուն հաջորդում են «Մանչեսթեր Սիթիից» Ֆիլիպ Ֆոդենը (152,6 միլիոն եվրո) և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը (142, 5 միլիոն եվրո):
Աղյուսակի թոփ 10-ում են հայտվել նաև՝ 4. Մեյսոն Գրինվուդը (Մանչեսթեր Յունայթեդ) – 133,9 մլն եվրո; 5. Ֆլորիան Վիրցը (Բայեր Լևերկուզեն) – 133 միլիոն եվրո; 6. Ջուդ Բելինգհեմը (Բորուսիա Դորտմունդ) – 130,1 մլն եվրո; 7. Ալֆոնսո Դևիսը (Բավարիա) – 122,3 միլիոն եվրո; 8. Ռուբեն Դիաշը (Մանչեսթեր Սիթի) – 120,5 մլն եվրո; 9. Պեդրին (Բարսելոնա) – 118 մլն եվրո; և Ֆրենկի դե Յոնգ (Բարսելոնա) – 115,2 մլն եվրո: