«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղի արդյունքները (2:3):
«Ես տխուր եմ. Առաջին քսան րոպեներին մեր խաղում բարդույթներ կային։ Մտածում էինք վերջին հանդիպումների, արդյունքների մասին։ Բայց երբ ազատվեցինք բարդույթներից, սկսեցինք ավելի լավ խաղալ, իսկ վերջում լիովին վերահսկում էինք խաղը։
Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այսօր շարք են վերադարձել մի շարք կարևոր խաղացողներ»,-ասաց մասնագետը: