Անգլիական «Նորվիչի» նախկին մարզիչ Դանիել Ֆարկեն նշանակվել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ Ֆարկեն «Նորվիչի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել էր նախորդ տարվա նոյեմբերին։ Գերմանացի մասնագետը թիմը գլխավորում էր ակումբը 2017 թվականից։ ։