Յուրգեն Կլոպը խոսել է Մոհամեդ Սալահի ապագայի և կողմերի բանակցությունների ընթացքի մասին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է  թիմի առաջատար Մոհամեդ Սալահի նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

«Ես գիտեմ, որ Սալահը ցանկանում է մնալ «Լիվերպուլում». Մենք ցանկանում ենք, որ նա մնա, բայց  դա ժամանակ է պահանջում: Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ կարգին է:

Ֆուտբոլիստն ունի պայմանագիր, որն ուժի մեջ է այս և հաջորդ մրցաշրջանի համար։ Ոչ ոք չպետք է անհանգստանա։ Սալահը համաշխարհային մակարդակի խաղացող է և շատ բան է արել «Լիվերպուլի» համար։ Իհարկե, մենք ցանկանում ենք որ նա մնա։ Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում անգլիական Guardian-ը