«Ինտերի» նախագահ Ստիվեն Չժանը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Մենք այս գավաթը նվաճեցինք քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Սա և՛ մարզիչի, և՛ ֆուտբոլիստների արածի արդյունքն է, ինչպես նաև վեց տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Ցանկանում եմ այս հաղթանակը նվիրել «Ինտերի» երկրպագուներին ամբողջ աշխարհում և բոլոր նրանց, ովքեր աշխատում են ակումբում։ Առանց նրանց դա անհնար կլիներ»,- Չժանի խոսքերն է մեջբերում Ինտերի մամուլի ծառայությունը։