Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Ռալֆ Ռանգնիկի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ Ռալֆ Ռանգնիկի աշխատանքի մասին։

«Հինգ շաբաթ առաջ՝ ժամանելուց հետո, նա շատ է փոխվել: Մարզչին ժամանակ է պետք՝ իր գաղափարները խաղացողներին հասցնելու համար, բայց ես հավատում եմ, որ նա լավ աշխատանք կկատարի: Մենք գիտենք, որ լավագույն ֆուտբոլը չենք խաղում, որ շատ ասպեկտներ ունենք, որոնք պետք է բարելավվեն։ Կարծում եմ՝  մարզչական փոփոխությունից հետո որոշ կետերում մենք ավելի լավն ենք դարձել, բայց դեռ ժամանակ է պետք։ Ֆուտբոլիստների մտածելակերպն ու նրանց խաղը, մշակույթը, համակարգը փոխելն այնքան էլ հեշտ չէ։ Ես հավատում եմ, որ Ռանգնիկը կարող է դա անել»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։