Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ՝ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղի արդյունքները:
«Դժվար հանդիպում էր. Երկու թիմերն էլ լավ խաղացին:
Մենք լավ սկսեցինք խաղը, կենտրոնացած էինք հակագրոհների վրա։ Այն բանից հետո, երբ առաջ անցանք հաշվի մեջ խաղի արդյունավետությունը նվազեց, բայց առաջին խաղակեսում մենք արժանի էինք հաղթանակի, իսկ երկրորդում հավասար պայքար էր։
Թիմը հմտորեն օգտագործում էր հակագրոհները: Մենք անպարտելի թիմ չենք, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ չէ, որ կախված է հակագրոհներից, սակայն մենք դա լավ ենք անում:
Խաղի վերջում սկսեցինք ավելի լավ պաշտպանվել։ «Բարսելոնան» լավ հանդիպում անցկացրեց »,- ասել է իտալացին: