Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ երկրորդ անգամ 5 անգամ անընդմեջ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» (3:2 լրացուցիչ ժամանակ):
Մադրիդյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ հինգ անգամ անընդմեջ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։
Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1962-ից 1965 թվականներին, երբ «Ռեալի» հաղթական խաղերի շարքը «Բարսելոնայի» դեմ կազմում էր 7 խաղ։
Վերջին անգամ «Բլաուգրանային» հաջողվել է հաղթել 2019 թվականի մարտի 2-ին կայացած խաղում։
2022 թվականի մարտի 20-ին ակումբները կհանդիպեն Լա Լիգայի երկրորդ տուրում։ Խաղը կկայանա Իսպանիայի մայրաքաղաքում։