«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի խաղի սպասելիքներով։
«Սա առաջին անգամն է, երբ «Էլ-Կլասիկոն» անցկացվում է Իսպանիայի սահմաններից դուրս, և մենք Բարսելոնայից գնում ենք հաղթելու ցանկությամբ։
Մի քանի խաղացողներ ապաքինվել են վնասվածքներից, այսօր մենք հույս ենք դնում այն խաղացողների վրա, ովքեր նախկինում չէին կարող խաղադաշտ դուրս գալ։
Մենք նպատակ ունենք հասնել հաղթանակի, մենք ուժեղ ենք, մեր ուժը երիտասարդներն են»,- ասել է «Բարսելոնայի» ղեկավարը