«Վալենսիան» լուրջ կորուստներ ունի գավաթային խաղից առաջ

«Վալենսիայի» ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է RadioEsport Valencia-ն։

Աղբյուրի համաձայն, Չերիշևից բացի թիմում դրական թեստեր են հանձնել ևս 4 խաղացողներ՝ դարպասապահ Յասպեր Սիլեսենը, պաշտպան Դանիել Վասը, ինչպես նաև հարձակվողներ Մաքսի Գոմեսը և Էլդեր Կոշտան։ Բոլոր հինգ խաղացողները բաց կթողնեն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպումը «Բալարեսի» դեմ, որը կկայանա հունվարի 16-ին: