Եզրային հարձակվող Կինգսլի Կոմանը նոր պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ։
Ինչպես հայտնում է Sport1.de-ի լրագրող Քերի Հոուն՝ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պնդել է երկարաձգել 25-ամյա խաղացողի հետ համաձայնագրի ժամկետը։
Նագելսմանը բարձր է գնահատում ֆրանսիացի ֆուտբոլիստին: Այդ պատճառով էլ վինգերը հեշտությամբ է որոշում կայացրել հօգուտ «Բավարիայի՝ չնայած այլ ակումբների կողմից հետաքրքրությանը:
Կոմանը «Բավարիայի» կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 17 խաղ՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։