«Միլանի» դարպասապահ Չիպրան Տետերուշանուի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ 35-ամյա խաղացողը ապաքինվել է հիվանդությունից և պատրաստ է վերսկսել մարզումները։
Հիշեցնենք, որ ռումինացի ֆուտբոլիստի մոտ Covid-19 է հայտնաբերվել հունվարի 3-ին։ Նա ինքնամեկուսացվել էր:
Այս մրցաշրջանում Տետերուշանուն «ռոսոներիների» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ 6-ը Ա Սերիայում և 3-ը՝ Չեմպիոնների Լիգայում։