Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
– Համակրում եք արդյոք Չավիի գլխավորած «Բարսելոնային»:
– Միանշանակ համակրում եմ, քանի որ, Չավին հստակ հասկանում է, թե ինչպիսի խաղ է ուզում տեսնել: Նա հավատարիմ է ակումբի ինքնությանը: Վերջին շրջանում «Բարսելոնան» լավ շարք անցկացրեց: Չավիի գաղափարների շնորհիվ թիմն ավելի լավը կդառնա:
– Մրցաշարային աղյուսակում առկա 17 միավորի տարբերությունը արտացոլո՞ւմ է արդյոք թիմային մակարդակի տարբերությունը:
– Խաղը սկսվում է 0:0 հաշվով, ամեն ինչ՜ կորոշվի խաղադաշտում,- ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին Սաուդյան Արաբիայում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: