Թոնի Կրոս. «Կլասիկոյում չկան ֆավորիտներ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կիսվել է «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումից ունեցած իր սպասելիքներով։

«Հնարավոր է՝ մենք «Բարսայից» ավելի լավն ենք Լա Լիգայում, բայց իմ փորձն ինձ ասում է, որ «Կլասիկոյում» ֆավորիտներ չկան:

Սա շատ յուրահատուկ խաղ է, որտեղ ամեն ինչ կարող է պատահել: «Բարսան» մեծ թվով որակյալ խաղացողներով թիմ է։

Մենք պատրաստ ենք (Սուպերգավաթին): Մադրիդի «Ռեալն» այստեղ է եկել, որպեսզի նվաճի գավաթը»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը: