ՊՍԺ-ում ճգնաժամ է

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դժգոհ են  մարզիչ՝ Մաուրիսիո Պոչետինոյից, գրում է Sports.fr-ի լրագրող Ադբելա Բուլման։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի խաղացողներից շատերը չեն հասկանում արգենտինացու աշխատանքային մեթոդները։ Ֆուտբոլիստներին դուր չի գալիս  մարզչի մոտեցումն ու նրա փիլիսոփայությունը։

Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղից առաջ փարիզցիների հանդերձարանում կասկածներն աճում են։

ՊՍԺ-ն Լիգա 1-ի վերջին 5 խաղում 4 ոչ-ոքի է խաղացել, սակայն թիմը 11 միավորի առավելությամբ՝ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։