Նեյմարը վստահ է, որ կապաքինվի վնասվածքից, մինչև Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել նոյեմբերին Լիգա 1-ի «Սենտ Էտյենի» դեմ խաղում (1:3) ստացած վնասվածքից հետո։

Ակումբի թույլտվությամբ հարձակվողը, ևս մեկ շաբաթ անցկացրեց Բրազիլիայում և կիրակի օրը վերադարձավ Փարիզ՝ շարունակելու վնասվածքից ապաքինումը: Տանը Նեյմարն ամեն օր աշխատում է ֆիզիոթերապևտի և ֆիթնես մարզչի հետ։

Այս պահին բրազիլացու ապաքինումն ընթանում է ըստ պլանի։

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Նեյմարը վստահ է, որ կվերադառնա խաղադաշտ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ սեփական հարկի տակ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում: Ակումբների միջև առաջին խաղը կկայանա փետրվարի 15-ին, պատասխան խաղը՝ մարտի 8-ին։