«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպանն ասել է, թե ում հետ պետք է պայմանագիր կնքի ակումբը

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջոն Բարնսը կարծում է, որ «Լիվերպուլը» պետք է ձեռք բերի «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի տրանսֆերը:

24-ամյա ֆրանսիացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս ամառ, և առայժմ կողմերը չեն կարողանում պայմանավորվել դրա երկարաձգման շուրջ։

«Դեմբելեն ֆանտաստիկ ձեռքբերում կլիներ, եթե նրա ֆիզիկական վիճակը նորմալ լիներ: Չգիտեմ, թե ինչ վիճակում է նա, բայց նա կհամապատասխանի «Լիվերպուլին»: Ուսմանն արագաշարժ և հմուտ խաղացող է, ագրեսիվ է գնդակով խաղում:

Նա կատարյալ  փոխարինող կլիներ Մանեի և Սալահի համար», – ասել է Բարնսը: