«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ՝ Ռալֆ Ռանգնիկը, խոսել է կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյի մասին:
«Մաքթոմինեյը, «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, նրա մեջ կրակ կա: Այժմ, Սքոթը սկսել է գոլեր խփել ու առաջնորդական որակներ ցուցադրել։ Չեմ զարմանա, եթե Սքոթը դառնա թիմի ավագը մի քանի տարի անց»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Goal-ը։