«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ` Ռալֆ Ռանգնիկը, մեկնաբանել է հարձակվող Էդինսոն Կավանիի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին տեղեկությունը։
«Մենք Էդինսոնի հետ խոսեցինք գրեթե 30 րոպե», – Թվիթերում Ռանգնիկին մեջբերում է լրագրող Սայմոն Սթոունը: -Կավանին ինձ ասաց, որ չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Հուսով եմ՝ Էդինսոնը օրինակ կծառայի երիտասարդ ֆուտբոլիստներին»։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ուրուգվայցին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: