Ինչպես հայտնում է Sky Sports-ը, կիսապաշտպանը բուժզննում է անցել և այժմ որոշում է աշխատանքի թույլտվություն ստանալու փաստաթղթերի հարցը։ Բրազիլացին կմիանա իր նոր գործընկերներին չորեքշաբթի՝ հունվարի 12-ին: Կոուտինյոն «առյուծների» կազմում իր նորամուտը կկարողանա նշել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի խաղում, որը կկայանա հունվարի 15-ին։
Նախկինում հաղորդվում էր, որ խաղացողի վարձավճարը ներառում է հետգնման տարբերակ։ «Բարսելոնան» կվճարի բրազիլացու աշխատավարձի մի մասը։
Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն ու Կոուտինյոն միասին խաղացել են «Լիվերպուլում»