«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը վնասվածք է ստացել

Ինչպես հայտնում է El Golazo de Gol-ի լրագրող Սերխի Կիրանտեն, «արքայական ակումբի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը  չի մասնակցի Իսպանիայի Սուպերգավաթի «Բարսելոնայի» դեմ  կայանալիք կիսաեզրափակիչ խաղին:

Ուելսցին, ով արձակուրդից վերադառնալուց հետո ընդամենը մեկ օր է մարզվել թիմի հետ, մեջքի ցավերի պատճառով դուրս է մնացել թիմի հայտացուցակից։