Հայտնի են դարձել «Բարսելոնայի» պաշտպան՝ Սամուել Ումտիտիի, նոր պայմանագրի մանրամասները: Այժմ, պայմանագրում ներառվել է կետ, որը թույլ է տալիս ակումբին, խզել պայմանագիրը մինչև 2023/24 մրցաշրջանի մեկնարկը՝ եթե նրա տրանսֆերի դիմաց որևէ ակումբ պատշաճ գումար առաջարկի: Նշվում է նաև, որ, Սամուելը դեռ մտադիր է մնալ «Բարսայում» և վերադառնալ մեկնարկային կազմ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 28-ամյա ֆրանսիացին և ակումբը երկարաձգել են պայմանագիրը մինչև 2026 թվականը: