«Կրասնոդարը» մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի 2 ֆուտբոլիստի հետ

«Матч ТВ» հեռուստաընկերության տեղեկություններով՝ «Կրասնոդարը» մտադիր է երկարաձգել թիմի կիսապաշտպաններ Վիկտոր Կլասոնի ու Ռեմի Կաբելայի հետ պայմանագրի ժամկետը:

Շվեդ ու ֆրանսիացի ֆուտբոլիստների գործող համաձայնագրերի ժամկետը լրանում է այս տարվա ամռանը։

Ռուսական ակումբում կարծում են, որ արդեն ադապտացված լեգեոներների հետ նոր պայմանագիր կնքելու տարբերակն ավելի նախընտրելի է, քան պոտենցիալ նորեկներ փնտրելը, որոնք կարող են չհամապատասխանել «ցլերի» պահանջներին

Կլասոնը «Կրասնոդարում» հանդես է գալիս 2017 թվականից, իսկ Կաբելան՝ 2019 թվականից։