«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին ամփոփել է Ա Սերիայի 21-րդ տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպման արդյունքը (6:2) և կիսվել հունվարի 16-ին կայանալիք «Ինտերի» հետ խաղից ունեցած իր սպասելիքներով։
«Անորոշ շաբաթ էր, մենք չգիտեինք, թե արդյոք հանդիպումը կկայանա: Բայց, ի վերջո, հիանալի է, որ մենք խաղացինք:
Կարելի է մտածել, որ մենք դուրս ենք եկել երիտասարդական հավաքականի դեմ, բայց եթե նայեք վնասվածք ունեցող ֆուտբոլիստների թվին (և մենք, հավանաբար, ավելի շատ ենք ունեցել), ապա դա վերաբերում է բոլոր ակումբներին:
«Ինտերի» հետ հանդիպումը բարձրակարգ է լինելու: Նրանք լավ են խաղում և լավ ժամանակներ են ապրում: Մենք մտածում ենք «Ինտերի» մասին, այլ ոչ թե Սկուդետտոյի: Կցանկանայի, որ իմ թիմը մրցունակ լիներ թիմի հետ, որն այս պահին լավագույնն է»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Sky Sports Italia-ն: