Միկել Արտետա. «Մենք պետք է ներողություն խնդրենք»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի գավաթում «Նոթինգհեմ Ֆորեստից» կրած պարտությունը (0:1):

«Մրցակիցը հաղթեց, նրանք գոլ խփեցին, իսկ մենք՝ ոչ։ Մենք բավականաչափ լավ չգործեցինք և պետք է ներողություն խնդրենք դրա համար։

Չեմ ցանկանում արդարացումներ փնտրել և ակնկալում եմ, որ թիմն ավելի լավ կխաղա։ Եթե ​​դա չես անում գավաթում, դու դուրս ես մնում մրցաշարից:

Այսօր մենք չկարողացանք արտագնա հաղթանակ տանել «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ և ցույց չտվեցինք այն մակարդակը, որն անհրաժեշտ է հաղթելու համար։

Սա թիմային խնդիր է, այսօր մենք ձախողվեցինք»,- իսպանացի մասնագեի խոսքերն է մեջբերում BBC-ն: