«Նյուքասլի» առաջատարներից մեկը 2 ամսով դուրս է մնացել շարքից

«Նյուքասլի» մամուլի ծառայությունը հայտնել է հարձակվող Կալում Ուիլսոնի ապաքինման ժամկետները։

29-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը (1:1): Անգլիացի ֆուտբոլիստի ապաքինումը կտևի մոտ ութ շաբաթ։

Այս մրցաշրջանում Ուիլսոնը «կաչաղակների» լավագույն ռմբարկուն է: Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանում անցկացրած 15 խաղում հարձակվողը դարձել է 6 գոլի հեղինակ։