«Լիվերպուլի» 17-ամյա ֆուտբոլիստ Քեյդ Գորդոնը պատմական արդյունքի հասավ

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» 4:1 հաշվով հաղթեց «Շրուսբերի Թաունին»:

34-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել հարձակվող Քեյդ Գորդոնը։ Նա դարձավ «Լիվերպուլի» պատմության երկրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակը՝ դառնալով գոլի հեղինակ 17 տարեկան 96 օրականում։

Երրորդ տեղը զբաղեցնում է Մայքլ Օուենը, որն իր առաջին գոլն ակումբի կազմում խփել է 17 տարեկան 143 օրականում։

«Լիվերպուլի» ամենաերիտասարդ ռմբարկուն կիսապաշտպան Բեն Վուդբերնն է։ Նա իր առաջին գոլը խփել է 17 տարեկան 45 օրականում։