Հունվարի 12-ին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կխաղա Մադրիդի «Ռեալի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է As-ը, «Բլաուգրանայի» տնօրեն Մատեու Ալեմանին գլխավոր մարզիչ՝ Չավիին,խոստացել է առաջիկա 48 ժամվա ընթացքում անել ամեն ինչ, որպեսզի գրանցի կիսապաշտպան Ֆերան Տորեսին և հնարավորություն ընձեռի խաղացողին մասնակցել հանդիպմանը։ Այսպիսով, եթե, երկուշաբթի օրը Տորեսի կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական լինեն, նա թիմի հետ կմեկնի Մադրիդ։ Եթե, ակումբին հաջողվի գրանցել նրան, ապա կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։