Զինեդին Զիդանը և ՊՍԺ-ն համաձայնեցրել են պայմանագիրը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շուտով պետք է գլխավորի ՊՍԺ-ն։

Ինչպես հայտնում է Sport.es-ը՝ փարիզյան ակումբն արդեն համաձայնեցրել է ֆրանսիացի մասնագետի հետ անձնական պայմանագրի կետերը։ Զիդանը ամռանը կստանձնի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը:

Հաղորդվում է, որ փարիզյան ակումբում չեն վստահում թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքի մեթոդներին, ուստի պատրաստ են բաժանվել արգենտինացի մասնագետից։