«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը չափազանց դժգոհ է մնացել թիմի ֆուտբոլիստների շատերի ֆիզիկական վիճակից։ Հենց դա է գերմանացի մասնագետը համարում այս պահին թիմի գլխավոր խնդիրը, հայտնում է Daily Mail-ը։
Ռանգնիկի մարզչական շտաբը նույնպես կարծում է, որ թիմի ֆիզիկական պատրաստվածությունը սպասվածից վատ է։
Հիշեցնենք, որ 63-ամյա մարզիչը «Յունայթեդը» գլխավորել է նախորդ տարվա նոյեմբերին։
«Կարմիր սատանաները» 19 տուրից հետո Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 7-րդ տեղը՝ ակտիվում ունենալով 31 միավոր։