Ռոնալդուն դիտարկում է մրցաշրջանի վերջում «ՄՅու»-ից հեռանալու հնարավորությունը

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։

Goal.com-ը տեղեկացնում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը դժգոհ է Պրեմիեր Լիգայում թիմի զբաղեցրած դիրքից։

Նշվում է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ արդեն քննարկել է անգլիական ակումբից հնարավոր հեռանալու հարցը։ Եթե ​​մոտ ապագայում «Յունայթեդում» իրավիճակը չբարելավվի, ապա 36-ամյա ֆուտբոլիստը կլքի ակումբը:

19 տուրից հետո «կարմիր սատանաները» 31 միավորով զբաղեցնում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։