Չավի. ««Բարսելոնան» կորցրեց 2 կարևորագույն միավոր»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Լա Լիգայի 20-րդ տուրի «Գրանադայի» հետ հանդիպման արդյունքը (1:1):

«Մենք արդեն տեսել էինք այսպիսի ֆիլմ Պամպլոնայում («Օսասունայի» դեմ խաղում՝ 2:2): Մենք պետք է իմանանք, թե ինչպես պաշտպանվել՝ վերահսկելով գնդակը, ինչպես նաև լինել ավելի համբերատար:

Այսօր անհատական ​​սխալների պատճառով հաճախ էինք գնդակ կորցնում։ Մենք պետք է ավելի ինքնաքննադատ լինենք այս հարցում: Սրանք մեր սխալներն էին։ Մենք կորցրեցինք 2 կարևորագույն միավոր:

Շատ ուրախ եմ, որ Լյուկ դե Յոնգը գոլ խփեց, բայց բարկացած եմ միավորների կորստի պատճառով»,- 41-ամյա մասնագետին է ցիտում Marca-ն: