Լա Լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Վալենսիային» (4:1):
Հաշիվը 43-րդ րոպեին բացեց հարձակվող Կարիմ Բենզեման, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: 88-րդ րոպեին նա դարձավ դուբլի հեղինակ:
Այժմ ֆրանսիացին մադրիդյան ակումբի կազմում 301 գոլ է խփել բոլոր մրցաշարերում անցկացրած 584 խաղում:
34-ամյա ֆուտբոլիստից ավելի շատ «Ռեալի» կազմում գոլ են խփել միայն Կրիշտիանու Ռոնալդուն (450 գոլ), Ռաուլը (323) և Ալֆրեդո դի Ստեֆանոն (308):