«Վալենսիայի» թվիթերյան էջը՝ «Ռեալի» հետ խաղի մասին. «Մադրիդում կողոպուտները սկսում են կրկնվել»

«Վալենսիայի» թվիթերյան էջը գրառում է արել, որը, ենթադրաբար, վերաբերվում է Լա Լիգայի 20-րդ «Ռեալի» դեմ արտագնա հանդիպման (1:4) առաջին խաղակեսի վերջում տեղի ունեցած դրվագին։

41-րդ րոպեին մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասը այն բանից հետո, երբ պաշտպան Օմար Ալդերետեն իր տուգանային հրապարակում բախվեց մադրիդյան ակումբի կիսապաշտպան Կազեմիրոյի հետ։ Կարիմ Բենզեման անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

«Մադրիդում կողոպուտները սկսում են կրկնվել»: 

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն արձագանքել է այս գրառմանը:

«Այդ մասին շատ բարձր մի խոսեք, այլապես ձեզ կարող են պատժել»,- գրել է կատալան ֆուտբոլիստը։

https://twitter.com/3gerardpique/status/1479922236228259846