Ռադամել Ֆալկաոն նոր պայմանագիր կկնքի «Ռայո Վալյեկանոյի» հետ

«Ռայո Վալյեկանոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն նոր պայմանագիր կկնքի իսպանական թիմի հետ։ 35-ամյա խաղացողը մեկ տարի ժամկետով կերկարաձգի համաձայնագիրը, որն ավարտվում էր այս մրցաշրջանի ավարտին, հաղորդում է Marca-ն։

Կոլումբիացի ռմբարկուն 2021 թվականի ամռանն է ազատ գործակալի կարգավիճակով միացել թիմին։ Հարձակվողը թիմի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ, այդ թվում՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Ֆալկաոն ավելի վաղ հանդես է եկել «Չելսիում», «Մոնակոյում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ատլետիկոյում» և «Պորտուում»: