ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մոտ է Պրեմիեր Լիգա վերադառնալուն։
Transfer News Live-ի տեղեկություններով՝ արգենտինացի մասնագետը համաձայնել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Կողմերը գրեթե համաձայնության են եկել: Սպասվում է, որ 49-ամյա մասնագետը կստանձնի «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը այս տարվա ամռանը։
Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորում է 2021 թվականի հունվարից։ Նրա պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։