«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի վերադարձը հետաձգվում է

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի ծնկատակի ջլի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է: 

Ի սկզբանե ակնկալվում էր, որ անգլիացի ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին, սակայն «Աղվեսների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ռմբարկուից ավելի շատ ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար:

«Մենք ակնկալում ենք, որ վերականգնումը կտևի մինչև ութ շաբաթ: Դա ծնկատակի ջլի վերին մասն է: Ջեյմիի դեպքում մենք կենտրոնացած ենք մարտի վրա: Նա վիրահատության կարիք չի ունենա, և դա միակ լավ նորությունն է»,- հյուսիսիռլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում AP-ն։