«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կազմել է իր երազանքի թիմը, որը բաղկացած է «Բլաուգրանայի» նախկին ֆուտբոլիստներից:
38-ամյա բրազիլացուն խնդրել են ընտրել չորս խաղացողի՝ մեկական յուրաքանչյուր դիրքի համար:
Ալվեսը լավագույն դարպասապահ է ճանաչել Վիկտոր Վալդեսին, լավագույն պաշտպան՝ Կառլես Պույոլին, լավագույն կիսապաշտպան՝ Չավիի ն՝ թիմի ներկայիս գլխավոր մարզչին, իսկ լավագույն հարձակվող՝ Սամուել Էտո’Օին։