«Արսենալը» սպիտակ մարզաշապիկով խաղադաշտ դուրս կգա «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ մրցավեճում (լուսանկարներ)

No Red No More-ի շրջանակում «Արսենալը» սպիտակ մարզաշապիկով կխաղա Անգլիայի գավաթի երրորդ փուլի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ մրցավեճում, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

https://twitter.com/Arsenal/status/1479437665929883649?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1479437665929883649%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fengland%2Fnews%2Farsenal-sygraet-v-beloy-forme-v-ramkah-akcii-protiv-prestupleniy-s-primeneniem-nozhey-1877039%2F

Ակցիայի օգնությամբ «Արսենալը» ցանկանում է ուշադրություն հրավիրել դանակների կիրառմամբ հանցագործությունների վրա։

2021 թվականին Լոնդոնում դանակահարված վերքերից ռեկորդային թվով դեռահասներ են մահացել (30)։ 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը Անգլիայի մայրաքաղաքում դանակով 10000 զինված հարձակում է գրանցվել։

Լոնդոնյան ակումբի նոր մարզաշապիկները վաճառքի չեն հանվի։ «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ հանդիպման տասը մարզաշապիկները կնվիրաբերվեն կազմակերպություններին, որոնք աշխատում են սառը զենքով հանցագործության պատճառները վերացնելու ուղղությամբ: