«Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին մեկնաբանել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած պարտությունը (1:2) Բունդեսլիգայի 18-րդ տուրում։
«Մենք արժանի էինք միավորի. Մրցակցի պատասխան գոլը ստացվեց անտեղի, ինչը մեզ մի փոքր շփոթեցրեց։ Երկրորդ խաղակեսում մենք շարունակեցինք ճնշում գործադրել, բայց, ցավոք, չկարողացանք ևս մեկ գոլ խփել»,- ասել է Գնաբրին։
Այս խաղից հետո «Բավարիան» 43 միավորով շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բորուսիան» 22 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։