Դեռևս հայտնի չէ, թե արդյոք պաշտպան Սամուել Ումտիտին կհեռանա «Բարսելոնայից» այս ձմռանը:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը եկել է այն եզրակացության, որ հունվարին դժվար կլինի ազատվել ֆրանսիացուց։ Կան ակումբներ, ովքեր ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստին, սակայն նրա տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձը գրեթե անհնար է դարձնում ցանկացած գործարք:
Այս պահին «Բարսան» Ումտիտիին վարձակալելու կոնկրետ խնդրանք է ստացել միայն «Բեշիկթաշից», սակայն 28-ամյա խաղացողը չի ցանկանում մեկնել Թուրքիա։ Ֆրանսիական ակումբները հետաքրքրված են Սամուելով, բայց նրանք պատրաստ են վերցնել նրա աշխատավարձի միայն մի փոքր մասը: «Բարսան» անհամբեր սպասում է «Նյուքասլի» առաջարկին, սակայն անգլիական ակումբի կողմից այս հարցում դեռ որևէ կոնկրետ քայլ չի եղել:
Եթե իրավիճակը չբարելավվի, կատալոնական թիմը կդիտարկի այնպիսի տարբերակ, որով Ումտիտին կվարձակալվի և նրան կվճարի իր աշխատավարձի մեծ մասը։
Կենտրոնական պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել այս մրցաշրջանում ընդամենը 1 խաղում բոլոր մրցաշարերում: