Լոբո Կարասկո. «Մեսսին միշտ կարոտելու է Բարսելոնայի կյանքը»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լոբո Կարասկոն խոսել է ՊՍԺ-ում Լիոնել Մեսսիի դիրքորոշման մասին։

«Մեսսին միշտ կարոտելու է Բարսելոնայի կյանքը. Եթե ​​նա հաղթի Չեմպիոնների Լիգայում, ապա պետք է մնա եւս մեկ տարի։ Բայց եթե ՊՍԺ-ն չհաղթի այս մրցաշարում, տարին երկար կլինի։

Չեմ կարծում, որ Մեսսին ափսոսում է տրանսֆերի համար, երբ խոսքը վերաբերում է խնդրի մարզական կողմին: Բայց նա հասկացավ, որ սխալվել է անձնական տեսանկյունից»,- ասել է Կարասկոն El Chiringuito de Jugones-ին:

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա խաղացողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 խաղ բոլոր մրցաշարերում, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։