«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած տնային պարտությունը (1:2) Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում։
«Իրականում մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան «Բորուսիան»: Պարտությունները երբեք հաճելի չեն լինում։ Հաշվի առնելով իրավիճակը՝ մենք շատ լավ հանդես եկանք առաջին 25 րոպեներին, պետք է ավելի շատ խաղայինք։ Այն, ինչպես մենք հետագայում բաց թողեցինք, կատարյալ խելագարություն էր:
Երկրորդ խաղակեսում մենք արժանապատվորեն խաղացինք և շատ հնարավորություններ ունեցանք։ Ի տարբերություն գավաթային խաղի, այսօր մենք արժանի չէինք պարտության»,- Նագելսմանի խոսքն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Այս խաղից հետո «Բավարիան» 43 միավորով շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բորուսիան» 22 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։