Ռոբերտ Լևանդովսկին 20-րդ գոլը խփեց Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացեց հաշիվը Բունդեսլիգայի 18-րդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում (1:2, առաջին խաղակես):

Այս գոլը 33-ամյա հարձակվողի համար 20-րդն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, նա անցկացնում է 18-րդ խաղը։

Լեհն առաջինն է այս մրցաշրջանում, որը Եվրոպայի թոփ-5 լիգաներում հասավ 20 գոլի: