Դարպասապահ Վիլի Կաբալյերոն երկարաձգել է պայմանագիրը «Սաութհեմփթոնի» հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը։
40-ամյա արգենտինացին «Սրբերին» է միացել դեկտեմբերի սկզբին, և ակումբը նրա հետ մեկամսյա պայմանագիր է կնքել դարպասապահների վնասվածքների պատճառով։
«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հասենհյուտլի խոսքով, ֆուտբոլիստի հետ համագործակցությունը շարունակելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ իր փորձառության շնորհիվ Կաբալյերոյին հաջողվել է դառնալ թիմի կարևոր մասը։
Այս մրցաշրջանում դարպասապահը երկու խաղ է անցկացրել «Սաութհեմփթոնի» կազմում՝ «Արսենալի» (0:3) և «Քրիսթալ Փելասի» դեմ (2:2):