Էդին Ջեկոն ապաքինվել է կորոնավիրուսից

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն ապաքինվել է կորոնավիրուսից։

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն Twitter-ում հայտնում է, որ մոտ ժամանակներս հարձակվողը կվերադառնա միլանյան ակումբի ընդհանուր խումբ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին բոսնիացի ֆուտբոլիստը կորոնավիրուսի առկայության թեստ էր հանձնել։

Ֆուտբոլիստի հիվանդությունն ասիմպտոմատիկ է եղել։