«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Անտոնիո Ռյուդիգերի ապագայի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի վերաբերյալ հարցին, որն այս ամառ դադարեցնելու է կապը լոնդոնյան ակումբի հետ։

«Նա պետք է վստահություն զգա րոպեների և գործողությունների հետ կապված:

Չեմ կարծում, որ նա շատ խոսքերի, փայփայելու, սուրճի զրույցի, ընթրիքի հրավիրատոմսերի և մնացած ամեն ինչի կարիք չունի։

Նա բարձրակարգ մասնագետ է: Եվ Անտոնիոն ապացուցում է դա։ Նա շատ կարևոր է թիմի համար։

Ինձ համար դա խնդիր չէ։ Նա ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Թոթենհեմի» հետ չորս պաշտպանների սխեմայով, նա գերհուսալի էր»,- ասել է Տուխելը: