Հայտնի են Ռոնալդ Արաուխոյի և Ֆրենկի դե Յոնգի վերականգնման ժամկետները

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել Իսպանիայի Գավաթի «Լինարեսի» դեմ խաղում (2:1):

Ուրուգվայցի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի ոսկորների կոտրվածք։ Հունվարի 7-ին խաղացողը վիրահատության կենթարկվի։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ պաշտպանի ապաքինումը կտևի մի քանի շաբաթ: Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ապա լավագույն դեպքում երկու շաբաթից Արաուխոն կարող է շարք վերադառնալ:

Ինչ վերաբերում է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, ով ձախ ոտքի ոտնաթաթի սալջարդ ունի, ապա նրա վերադարձը սպասվում է ավելի վաղ։