Իսպանիայի Գավաթ. Հայտնի դարձան 1/8-րդ եզրափակչի զույգերը

Կայացավ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ «Բարսելոնան» կխաղա «Ատլետիկի», «Ռեալը»՝ «Էլչեի», իսկ «Ատլետիկոն»՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ:

«Կադիսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, կմրցի Խիխոնի «Սպորտինգի» հետ:

Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները.

«Սպորտինգ» Խիխոն – «Կադիս»
«Էլչե» – «Ռեալ» Մադրիդ
«Ատլետիկ» – «Բարսելոնա»
«Ատլետիկո Բալեարես» – «Վալենսիա»
«Մալյորկա» – «Էսպանյոլ»
«Ռեալ Սոսյեդադ» – «Ատլետիկո»
«Ժիրոնա» – «Ռայո Վալյեկանո»
«Բետիս» – «Սևիլիա»

1/8-րդ եզրափակչի հանդիպումները կկայանան հունվարի 15-ից 19-ը։